Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իշխանափոխությունից հետո քաղաքական գործընթացներում իշխանության Ջոկերը եղել է նախկին իշխանությունների հիշատակումը: Այդ հնարքին իշխանությունները դիմում են ամեն անգամ, երբ ընդդիմության հետ բանավեճերում բովանդակային առումով տանուլ են տալիս եւ միակ ելքը մնում է նախկինի ֆոնին «ավելի լավը» երեւալը: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։
Ըստ Yerkir.am-ի՝ գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․
««Սեւ ու սպիտակի» շարժիչը առանց սնուցման
Իշխանափոխությունից հետո քաղաքական գործընթացներում իշխանության Ջոկերը եղել է նախկին իշխանությունների հիշատակումը: Այդ հնարքին իշխանությունները դիմում են ամեն անգամ, երբ ընդդիմության հետ բանավեճերում բովանդակային առումով տանուլ են տալիս եւ միակ ելքը մնում է նախկինի ֆոնին «ավելի լավը» երեւալը:
Բարդ հաղթահարելի շեմով այս հանրաքվեն ունի հաջողելու մեկ բանաձեւ` սեւ ու սպիտակի բաժանման բանաձեւը, որը ատելության խոսքի շաղախումով պետք է ինտրիգ ստեղծի թեմայի շուրջ եւ ապահովի անհրաժեշտ մասնակցությունը:
Այսօր Լուսավոր Հայաստանը հայտարարեց իր դիրքորոշումը, նշելով, որ այս գործընթացը անօրինական է, իսկ քաղաքագիտական լեզվով ասած` ոչ լեգիտիմ: Այդպիսի դիրքորոշումներ են հնչում նաեւ այլ քաղաքական ուժերի կողմից, ինչը հիմք է տալիս կարծելու, որ իշխանությունները մնալու են առանց մրցակցի:
Փաշինյանը հակապետական էր հռչակել այն ուժերին, որոնք կփորձեին հակառակվել այս գործընթացին: Այս առիթով նրան կարելի է «շնորհավորել» այն ժամանակ, երբ պարզվի, որ ոչ մի ուժ չունի ցանկություն «հակապետական ճանաչվելու», իսկ Փաշինյանը սեւ ու սպիտակի պայքարում մնացել է միայնակ:
«Զոռբայությամբ» անցկացրած եւ ընդդիմության օրինական ճանապարհի առաջարկը անտեսած հանրաքվեն կդառնա այն բարձրացված ծանրաձողը, որի ծանրության տակ կմնա իշխող ուժը` իր ցավալի ազդեցությունը թողնելով մեր պետության վրա»: