| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Շոտլանդիայի Ազգային խորհրդարանի պատգամավորները մարտի 21-ին երկօրյա բանավեճերի շարք են սկսել անկախության մասին երկրորդ հանրաքվեի անցկացման հնարավորության մասին: Համապատասխան նախաձեռնությամբ է հանդես եկել Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, քանի որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը որակապես նոր իրավիճակ է ստեղծել:
Շոտլանդացի պատգամավորները մարտի 22-ին կքվեարկեն հանրաքվեի անցկացմանը կողմ կամ դեմ: Դեմ են հանդես գալիս ազատականները, լիբերալ-դեմոկրատները և պահպանողականները: Սակայն նախաձեռնողին սատարում են խորհրդարանական մեծամասնություն ունեցող «կանաչները», գրում է «Deutsche Welle»-ն:
Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ, Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը մտադիր է խորհրդարանից լիազորություններ ստանալ Լոնդնոի հետ բանակցությունների համար: Առանց Լոնդոնի համաձայնության հնարավոր չէ իրավաբանական հետևանքներ ունեցող հանրաքվե անցկացնել: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պնդում է, որ հանրաքվե պետք չէ անցկացնել, քանի դեռ չեն ավարտվել Brexit-ի մասին բանակցությունները: Ըստ Սթերջենի, հանրաքվեն պետք է կայանա 2018-ի աշնանը կամ 2019-ի գարնանը:
2014-ին անկախության մասին առաջին հանրաքվեի ժամանակ շոտլանդացիների մեծ մասը քվեարկեց Մեծ Բրիտանիայի կազմում մնալու օգտին: Brexit-ի վերաբերյալ քվեարկության ժամանակ 2016-ին Շոտլանդիայի բնակիչների մեծ մասը կողմ է արտահայտվել ԵՄ կազմում մնալուն: