|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Այսօր տեղի ունեցավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի 2 հանդիպում: «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Շիրակ»-ին: Մայրաքաղաքայինների կազմում դուբլի հեղինակ դարձավ Սեզար Ռոմերոն, իսկ ավելացված ժամանակում Վարազդատ Հարոյանը 3-րդ գնդակն ուղարկեց գյումրեցիների դարպասը:
Մյուս խաղում «Ալաշկերտ»-ը 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատ»-ի դարպասը: Ալաշկերտցիների կազմում գոլի հեղինակ դարձան Նորայր Գյոզալյանը և Գոռ Մալաքյանը:
Քառորդ եզրափակիչի մյուս 2 հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 1-ին: «Ուլիս»-ը կընդունի «Բանանց»-ին, «Միկա»-ն՝ «Գանձասարի»-ն: