Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի շրջանակներում այսօր տեղի ունեցավ 2 հանդիպում: «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ 4:3 հաշվով առավելության հասավ «Արարատ»-ի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ: «Ալաշկերտ»-ի կազմում գոլի հեղինակ դարձան Վահագն Մինասյանը 18՛, 85՛, Միհրան Մանասյանը 24՛ և Արսեն Բալաբեկյանը 90+2՛: «Արարատ»-ի կազմում աչքի ընկան Ռոբին դի Լաուրոն 21՛, 71՛, և Բրայան դե լա Ֆուենտեն 38՛: Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում գրանցվել էր արդյունավետ ոչ-ոքի(2:2):
Կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց նաև «Միկա»-ն, որն արտագնա խաղում մրցեց «Գանձասար»-ի հետ: Սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթելուց հետո երևանյան թիմը վստահ հաղթանակ տոնեց նաև պատասխան խաղում: Արամ Ոսկանյանի սաները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին կապանցիների դարպասը: Գոլերի հեղինակ դարձան Վարդգես Սաթումյանը 5՛, 30՛, և Ալիկ Առաքելյանը 8՛: