Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր «Դինամո» մարզադահլիճում կայացավ բռնցքամարտի Հայաստանի և Վրաստանի հավաքական թիմերի ընկերական հանդիպումը: 6 քաշային կարգում կայացավ 8 մենամարտ, որոնք բոլորն էլ անցան հայ մարզիկների նկատելի առավելությամբ: Ընդհանուր առմամբ, 8 մենամարտից 7-ում հաղթեցին մեր մարզիկները, իսկ մեկ մենամարտում գրանցվեց մարտական ոչ-ոքի:
56 կգ քաշային կարգում հանդես եկող Հենրիկ Մոքոյանն ու Գառնիկ Հարությունյանը վստահ հաղթանակներ տոնեցին Վրաստանը ներկայացնող հայազգի Արմեն Գրիգորյանի և Արթուր Մովսիսյանի նկատմամբ: 60 կգ քաշային կարգում Արամ Ավագյանը պարտության մատնեց Լևան Կաչարավային, իսկ 64 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Բաչկովը առավելության հասավ Գիգա Խուպենիայի նկատմամբ:
69 կգ քաշային կարգում Արման Դարչինյանի և Լաշա Գրիգլյանի մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհվեց Դարչինյանին: Նույն քաշային կարգում Վլադիմիր Մարգարյանը առավելության հասավ Սանդրո Ջաջանիձեի նկատմամբ: 75 կգ քաշային կարգում տպավորիչ հաղթանակ տոնեց Արման Հովհիկյանը, իսկ 81 կգ քաշային կարգում Տիգրան Արմենակյանի և Յագո Կիզիրյայի մենամարտում գրանցվեց մարտական ոչ-ոքի:
Մրցումների ընթացքում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ծննդյան 70-ամյակի կապակցությամբ ֆեդերացիայի բարձրագույն պարգևով՝ ոսկե մեդալով, պարգևատրեց Օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ, սպորտի վաստակավոր գործիչ և մարզիչ Դերենիկ Գաբրիելյանին:
Ծննդյան 60-ամյակի կապակցությամբ նույն պարգևով պարգևատրվեց Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, սպորտի վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանը: Այս մասին հաղորդում է բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: