կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-29 10:13
Սպորտ

3x3 բասկետբոլ. հայ բասկետբոլիստները 3 խաղերից 2-ում հաղթանակ տոնեցին

3x3 բասկետբոլ. հայ բասկետբոլիստները 3 խաղերից 2-ում հաղթանակ տոնեցին

3x3 բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամները միասին մասնակցեցին առաջին միջազգային մրցաշարին՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի բավական ուժեղ կազմ հավաքած մրցաշարում:


Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք էին ժամանել 16 ուժեղ թիմեր, որոնք ընդգրկվել էին 4 ենթախմբում: Թիմերից շատերն իրենց կազմում ունեին եվրոպական առաջատար ակումբներում ելույթ ունեցած խաղացողներ:

 

Հայ բասկետբոլիստները, որոնք հանդես էին գալիս Երեւանի «Յունիոն» թիմի անվան տակ, հայտնվել էին D խմբում: Այս խմբում էին նաեւ Ռուսաստանի առաջնություններում հաջող ելույթների հսկայական փորձ ունեցող «Ինկոտեկը» (Սանկտ Պետերբուրգ), «Իգուանան» (Մոսկվա) եւ ՆՕԴ-ը (Վորոնեժ):

«Յունիոն»-«Ինկոտեկ»՝ 14:17
Մեկնարկային խաղում հայ բասկետբոլիստների մոտ հուզմունք կար, ինչը խանգարեց ցուցադրել ողջ կարողությունները: Ընթացավ թեժ պայքար, որի վերջնամասում ռուսական թիմը հասավ հաջողության: «Ինկոտեկը» հետագայում հասավ եզրափակիչ:

«Յունիոն»-«Իգուանա»՝ 18:13
Հաջորդ մրցակիցն ավելի տիտղոսակիր էր, սակայն հայկական թիմի գործողություններում արդեն լարվածություն չկար: Մեր խաղացողները բավական հաջող հանդես եկան, թեեւ միջնամասում վնասվածք ստացավ Կոնստանտին Միրզոյանը, եւ շուրջ 5 րոպե «Յունիոնը» հանդես եկավ առանց փոխարինումների:

«Յունիոն»-ՆՕԴ՝ 14:13
Վորոնեժը ներկայացնող` բավական փորձառու խաղացողներով համալրված մրցակցի հետ խաղում «Յունիոնը» ուներ առավելություն եւ, ի վերջո, հասավ հաջողության:

 

Հայաստանի հավաքականի անդամները 3 խաղերից երկուսում հաղթանակ տոնեցին, սակայն դուրս չեկան քառորդ եզրափակիչ: Այս խմբում «Յունիոնը», «Ինկոտեկը» եւ «Իգուանան» 6-ական միավոր ունեին, իսկ կազմակերպիները լրացուցիչ ցուցանիշներով փլեյ-օֆֆի ուղեգրեր տվեցին ռուսական թիմերին, մինչդեռ գնդակների տարբերությամբ «Յունիոնը» չէր զիջում մրցակցիներին:

Ինչեւէ, հայ բասկետբոլիստները բավական հաջող հանդես եկան՝ ապացուցելով, որ ի վիճակի են հաջող ելույթ ունենալ բավական մեծ փորձ ունեցող թիմերի դեմ: «Յունիոնի» կազմում հանդես եկած Ալեքսանդր Դիրացույանը (խաղացող-մարզիչ), Կոնստանտին Միրզոյանցը, Վյաչեսլավ Ալեքսեեւը եւ Արտյոմ Շախնազարովը  հուլիսի 12-13-ը Հունգարիայում մասնակցելու են Եվրոպայի առաջնության ընտրական փուլին:

 

 

Աղբյուր՝ basket.am