Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Բաբլոյանը նախորդ տարի ունեցել է 24 միլիոն 700 հազար դրամ ու 10 հազար ամերիկյան դոլար փոխառություններ: Դրամական միջոցները կազմել են 23 միլիոն 385 հազար դրամ, 27 հազար 250 ԱՄՆ դոլար, 13 հազար 304 եվրո ու 7 հազար շվեյցարական ֆրանկ:
ԱԺ նախագահի եկամուտները 2017 թ. կազմել են 36 միլիոն 243 հազար դրամ, որից 13 միլիոն 919 հազար, 2 միլիոն 508 հազար ու 15 միլիոն 316 հազար դրամը աշխատավարձեր են, 2 միլիոն 154 հազար ու 1 միլիոն 383 հազար դրամը` տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս, իսկ 960 հազար դրամն էլ՝ վարձակալության դիմաց ստացված վճար:
Կնոջ՝ Մանուշակ Երիցյանի տարեկան հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ նա նախորդ տարի 2 հասարակական նշանակության շինություն է գնել, որից մեկը արժեցել է 57 միլիոն, իսկ մյուսը՝ 61 միլիոն դրամ: Ունեցել է նաեւ բաժնեմաս՝ 943 միլիոն դրամի, փոխառություններ՝ 150 միլիոն դրամի, 231 միլիոն 500 հազար դրամ ու 12 հազար դոլար դրամական միջոցներ եւ վերջապես 166 միլիոն 728 հազար դրամի եկամուտ, որի առյուծի բաժինը՝ 122 միլիոնը, գոյացել է շահաբաժնից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: