|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքական լրատվամիջոցները հրապարակել են երկրի` վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ունեցվածքի մասին տվյալներ:
Ըստ DHA-ի` Էրդողանը թուրքական 3 տարբեր բանկերում ընդհանուր հաշվով ունի 6 մլն 347.000 թուրքական լիրա (մոտ 1.5 մլն դոլար)։ Իր ծննդավայր Ռիզեում ունի 10.000 լիրա արժողությամբ հողատարածք: Պոլսի Սկյութար (Ուսքյուդար) թաղամասում ունի մոտ 800.000 դոլար արժողության տուն։
Բացի այդ` Էրդողանը ունի «Audi A8» մակնիշի 1 ավտոմեքենա։
Ուշագրավ է, որ Թուրքիայի նախագահը ունի նաև չվճարած պարտքեր` մոտ կես միլիոն դոլար պարտք է թուրք գործարար Մեհմեթ Գյուրին, ումից գնել է երկու շքեղ առանձնատուն։