կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-15 14:10
Քաղաքական

Ըստ ԲՀԿ-ականի` վերապահումներով են դրական դիրքորոշում ունեցել կառավարման խորհրդարանական կարգի վերաբերյալ

Ըստ ԲՀԿ-ականի` վերապահումներով են դրական դիրքորոշում ունեցել կառավարման խորհրդարանական կարգի վերաբերյալ

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դիրքորոշման մասին, ասել էր. «Բարձր եմ գնահատում Գագիկ Ծառուկյանի հարցազրույցի հենց այդ դրույթը, որովհետև եթե չես տեսել հայեցակարգը, չես կարող դատողություններ անել: Այն քաղաքական ուժը, մասնավորապես` ԲՀԿ-ն, որն իր նախընտրական ծրագրերում այդ դրույթը ներառել է, պիտի մի քիչ ավելի զուսպ արտահայտվի, որովհետև իրենք դեմ չեն սահմանադրական փոփոխություններին» :

 

Անդրադառնալով Աճեմյանի հայտարարությանը` Yerkir.am-ի հետ զրույցումԲՀԿ մամլո խոսնակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց. «Տիկին Աճեմյանը լավ չի ընթերցել կամ ընդանրապես չի ընթերցել ԲՀԿ ծրագրերը, որովհետև դրանցում առկա է համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ դրույթ, այսինքն` ընտրակարգի փոփոխության վերաբերյալ դրույթ: Այլ փաստաթղթերում, հռչակագրերում, մեր կողմից արտահայտվող մոտեցումների մեջ տարբեր ժամանակներում եղել են դրական դիրքորոշումներ խորհրդարանական կառավարման կարգի վերաբերյալ, բայց` բազմաթիվ վերապահումներով, հարցադրումներով»:

 

Իսկ ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ԲՀԿ դիրքորոշմանը, Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ ԲՀԿ-ի կողմից բազմիցս հնչել են դիրքորոշումներ պահի նպատակահարմարության և երկրում առկա առավել սուր խնդիրների վերաբերյալ: