|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Արցախի Հանրապետության պարետատունը տեղեկացնում է, որ «COVID-19» նոր կորոնավիրուսի համաճարակի հետ կապված սույն թվականի ապրիլի 12-ից սկսած «ԱՐՑԱԽԿԱՊ», «ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄ» փակ բաժնետիրական և «ՓԵՅՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից թվային վճարովի հեռուստաալիքները և որոշ այլ ծառայություններ մատուցվում էին անվճար հիմունքներով:
ԱՀ պարետատունը տեղեկացնում է, որ սույն թվականի օգոստոսի 17-ից նշված ընկերությունների կողմից ծառայությունները կմատուցվեն վճարովի հիմունքներով՝ նախկինում գործող պայմաններով ու սակագներով:
Անվճար հիմունքներով ծառայությունների մատուցման ընթացքում Ձեր կողմից իրականացված բոլոր մուծումները համարվում են կանխավճար, որը կօգտագործվի հետագա համապատասխան ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնելու համար: