Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում էր կառավարության ներկայացրած օրինագիծը «Տեսչական մարմինների մասին» և «Քաղծառայության մասին» օրենքներում փոփոխություններ անելու մասին: Նշենք, որ երեկ կառավարության նիստում Հովիկ Աբրահամյանը այդ հարցն անհետաձգելի էր ճանաչել:
Հարցը ներկայացնում էր էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Առաջարկվում է, որ տեսչական մարմնի ղեկավարին, որը հայեցողական պաշտոն է, նշանակի վարչապետը` Խորհրդի ներկայացմամբ: Տեսչական մարմնի անձնակազմը կազմավորում է տեսչական մարմնի ղեկավարը` իրականացնելով ինքնուրույն կադրային քաղաքականություն:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դիմեց նախարարին: «Պարո\'ն Մինասյան, Դուք, ինչպես միշտ, արագ ու որակյալ աշխատում եք: Կառավարության վերջին հարցուպատասխանի օրվանից օրեր են անցել, ու շատ արագ, որակյալ և օպերատիվ աշխատեցիք, շնորհակալ եմ»,- ասաց նա:
«Առիթ կունենանք տեսչական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ միասին աշխատել, որովհետև սա երկրում հիմնարար փոփոխություններից մեկն է լինելու, և կարևոր է, որ համախոհությամբ այդ փոփոխությունը կատարենք` ունենալով նորմալ, որակյալ պետական վերահսկողական համակարգ»,- ասաց Արծվիկ Մինասյանը, նաև շնորհավորեց Ուրիխանյանին առաջնեկի ծննդյան կապակցությամբ:
Հարակից զեկուցող Տիգրան Ուրիխանյանը իր ելույթում ասաց. «Հույս ունեմ, որ Դուք` պարո\'ն Մինասյան, հնարավորինս երկար կպաշտոնավարեք, որովհետև կարևոր փոփոխություններ եք ձեռնարկում»: