|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Պատերազմի վտանգն անձամբ ինձ համար նշմարելի էր արդեն 2018-ի հոկտեմբերին, երբ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում՝ վերելակում, հանդիպեց Իլհամ Ալիևի հետ, որից հետո նրանք առանձնացան երեկոյան: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Կորսված հաղթանակ. դավաճանությո՞ւն, թե՞ անգրագիտություն» թեմայով համաժողովի ժամանակ ասաց հեռուստալրագրող Նաիրի Հոխիկյանը:
«Հետո ես տեղեկություններ ստացա, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2 տարվա ընթացքում լուծել այս հակամարտության հարցը: Երբ Սփյուռքի նախարարությունը լուծարվեց, եւ Սփյուռքի հետ հարաբերություններն սկսեցին դեպի առ ոչինչ գնալ, ընդհանրապես, պարզ էր, որ այստեղ տեղի է ունենում հայկական դիմադրողականության ոչնչացում: Ես տեղեկություն ստացա, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2 տարվա ընթացքում կազմակերպել Արցախի գոնե մի քանի շրջանների հանձնումը՝ առաջին փուլով»,- ասաց նա: