Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Արտակ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Այո՛, աղքատությունը գլխից է, բայց առաջին հերթին իշխանավորների՛ գլխից: Այն իշխանությունը, որ չի կարողանում իր երկրում աղքատությունը նվազեցնել, ուրեմն նրա գլխի հետ ինչ-որ բան այն չի: Հիշեցնեմ, որ 2008 թ. Հայաստանում աղքատությունը 54 տոկոսից նվազեցվել էր մոտ 25 տոկոսի: Վրա հասած համաշխարհային տնտեսական ճգնաժամը կասեցրեց նվազման թափը, որ հետագայում, ցավոք բարձրացավ ու ներկայում շուրջ 30 %- ի սահմաններում է: Նախորդ շրջանում Դաշնակցության կողմից բազմիցս բարձրացված այս խնդրին, ցավոք, ականջալուր չեղավ իշխող քաղաքական մեծամասնությունը: Նրանք շարունակեցին իրենց օլիգարխիկ քաղաքականությունը՝ գլխավոր զենք ունենալով հովանավորչությունն ու մոնոպոլիաների բաշխումը: Հանրային հարստությունն ու արդյունքը բաշխվում էր մի քանի ընտանիքների միջև՝ խորացնելով ձևավորված չափազանց հարուստների և չափազանց աղքատների միջև անդունդը: Եվ դա ամենևին նրանից չէ, որ մեր քաղաքացիներն աղքատի հոգեբանություն ունեն, ծույլ են ու ոչ նախաձեռնող: Ուղղակի նրանք չէին զգում որևէ ուղղակի և անուղղակի աջակցություն պետության կողմից և գտնվում էին մրցակցային անհավասար պայմաններում: Պետք է սկսել իշխանավորների «ուղեղների հեղափոխությունից» և մեղքը չբարդել մեր արդեն իսկ երկար տարիներ վատ վիճակի մեջ հայտնված քաղաքացիների վրա: Վաղն էլ, Աստված մի՛ արասցե, ձեր ձախողումներն էլ նրանց վրա չբարդեք: Ձեր հովանոցները գոնե ինքներդ բռնեք և մի մոռացեք, որ թավշյա քայլերթի առաջին օրերին, երբ զբաղեցրել էիք իշխանական աթոռները, փորձում էիք բոլորին համոզել, որ մետրոյով եք աշխատանքի գնում...որն, իհարկե, շատ կարճ տևեց: Բուրժուական խրախճանքը ձեր դուռն էլ չոքեց: Չմոռանաք՝ ինչի՛ համար եք քայլել և հազարավոր մարդիկ ինչու՛ են ձեզ միացել»: