Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանը «Քվանտ» վարժարանի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի ուսանող, «SIS Education»-ի անդամ Գոռ Սարգսյանի միջնորդությամբ սույն թվականի մարտի 6-ին ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում նախաձեռնել էր հանդիպում Ջոնս Հոփքինսի և Օքսֆորդի համալսարանի ուսանող, նորաստեղծ «Ռազմավարական Նշանակության Սաղաթելյան Կրթական Ինստիտուտ»-ի (SIS Education) հիմնադիր-նախագահ Նվեր Սաղաթելյանի հետ, ով հանդես եկավ ուղեղների արտահոսքի վեկտորի փոփոխման վերաբերյալ ելույթով ու պատասխանեց ներկաների կողմից բարձրացվող հարցերին։
Գոռ Սարգսյանը բացման խոսքում կարճ անդրադարձավ ուղեղների արտահոսքի և արտահանման տարբերությանը, ապա խոսեց կառույցում ունեցած իր փորձառությունից և պատասխանեց ներկաներին հուզող հարցերին։
Նվեր Սաղաթելյանը ներկայացրեց կառույցի միջոցով ուղեղների արտահոսքի վեկտորի փոփոխման և գիտակցված արտահանման վերածելու պատասխանատու առաքելության իրագործման հիմնաքարային երեք սկզբունքները՝ հիմնական ռազմավարությունը կառուցելով սեփական ուժերի և հնարավորությունների վրա։
«Առանձնացրել ենք ուղեղների արտահոսքի վեկտորի փոփոխման և գիտակցված արտահանման վերածելու բարդ նախագծի իրագործման հիմնական երեք սկզբունքները՝ հիմնական քաղաքականությունը կառուցելով սեփական ուժերի և հնարավորությունների վրա»,- իր խոսքում նշեց Նվեր Սաղաթելյանը՝ հավելելով, որ խնդրի լուծումը համաշխարհային լինելու հետ մետեղ ազգային բնույթի է, հետևաբար, պահանջում է համապարփակ և տեղային ուսումնասիրություն՝ իհարկե որոշակիորեն օգտագործելով համաշխարհային փորձը։
«Հետևաբար, չենք կարող ակնկալել որևէ պետության աջակցությունը և պարտավոր ենք միմիայն ապավինել սեփական ուժերին, իհարկե, այդ ճանապարհին եթե եղան օժանդակող ուժեր, պիտի օգտագործենք որպես զինակից, բարեկամ։ Շեշտենք՝ օգտագործել և ոչ թե աղերսել․ եթե հայն ըմբռնի այս տարբերությունը կկանգնի փրկության ուղիղ ճամփին» - ընդգծեց «SIS Education»-ի հիմնադիր-նախագահը։
Գոռ Սարգսյանն այնուհետև մանրամասնորեն ներկայացրեց «SIS Education»-ի կողմից մշակված նորարար խորհրդատվության մոդելը՝ ընդգծելով այն փաստը, որ խորհրադատուները ոչ թե «counselor»-ներ են, այլ արդեն իսկ տվյալ գիտակրթական կենտրոնում սովորող կամ շրջանավարտ հանդիսացող անձիք, և հաճախ այն նույն մասնագիտացմամբ, ինչ «SIS Education»-ի շահառուն։ Բանախոսը փորձեց սեփական օրինակը առաջ քաշելով կոտրել այն կարծրատիպը, որ հնարավոր չէ ընդունվել աշխարհի առաջատար համալսարաններից մեկը. «Մեզ՝ գորիսեցիներիս, պակասում է ոչ թե ուժը, ուժեղ լինելու կամքը, այլ պետության կամ Հայաստանի շահերով առաջնորդվող այն կառույցը, որը մեզ կտա հաջողության հասնելու բանալին՝ ամենաազդեցիկ գիտակրթական հաստատությունների դռները մեր առաջ բացելու համար պայքարելու հնարավորություն ընձեռելու միջոցով։ Եվ հենց դա կդառնա պատճառը, որ հայությունը վաղը տեր կլինի մի անպարտելի ուժի՝ ոսկու և խելքի եղբայրությանը, սեփական ծոցում»,- փաստեց նա։
Հանդիպման վերջում «SIS Education»-ի հիմնադիրը պատասխանեց ներկաների հարցերին։ Սմենամտահոգիչ հարցին՝ արդյո՞ք կառույցը պարտադրում է իր անդամներին վերդառնալ հայաստան, Ն. Սաղաթելյանը կարճ պատասխանեց՝ ոչ, ապա առանձնացրեց նախագծի ստեղծման երեք փուլերը՝ հաստատելով, որ այդ ողջ փուլերի իրականացման ընթացքում կառույցի անդամների 30-35%-ը մշտապես գտնվելու է Հայաստանում: Այդպիսով՝ յուրաքանչյուր գործուղված խումբ հստակ ժամանակահատվածով և առաքելությամբ իր զգալի ազդեցությունն է ունենալու ներազգային կյանքում։
Նվեր Սաղաթելյանի խոսքով՝ շահառուներից յուրաքանչյուրը փաստացի կձևավորի աշխարհում ցրված մարդկանց հանրույթ, համընդհանուր ղեկավարմամբ, որի առաջնորդներն իրենց քաղաքականության մեջ երբեք չեն պահպանի որևէ հստակ կողմնորոշում, այլ կկերտեն իրենց ազգային իդեալները, կձգտեն, կստեղծագործեն և կմիավորեն ազգի բովանդակ ուժերը բոլոր բնագավառներում և ուղղություններով: Նրանք խելամիտ և ճկուն կերպով կօգտվեն թե՛ իրենց, թե՛ մյուս ժողովուրդների ներուժից և, վերջապես, կտոնեն, հիրավի, վաստակած հաղթանակ՝ վստահորեն նայելով ապագային։