կարևոր
40492 դիտում, 5 ամիս առաջ - 2024-04-30 18:22
Մշակույթ Հասարակություն

Սահակը դարձավ նվեր ազգի համար, դարձավ Արցախյան պայքարի խորհրդանիշ երգիչը․ Արթուր Մկրտչյան

«Սահակը դարձավ նվեր ազգի համար, Սահակը դարձավ Արցախյան պայքարի խորհրդանիշ երգիչը»։ Այս մասին հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և մեկնաբան, հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանի հոգեհանգստյան արարողությանն ասաց ռեժիսոր Արթուր Մկրտչյանը, ով լինելով  Սահակ Սահակյանի մտերիմ ընկերը, կիսվեց իր հիշողություններով։
  
Հիշեցնենք՝ Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և մեկնաբան, հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը։

Սահակ Սահակյանը կազմել և հրատարակել է հայոց ազատամարտի երգերի ժողովածու` կից մեկնաբանություններով։ Սահակ Սահակյանը Հայաստանի անկախությունից ի վեր անդամագրվել էր Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։ Նրա ազատաշունչ երգերի տակ հայ կամավորական ջոկատները հաղթանակներ են տարել Արցախյան գոյապայքարում։

Չունենալով որևէ կոչում՝ Երևանի քաղաքային իշխանությունները մերժել են Սահակ Սահակյանին հուղարկավորել նաև գիտության և մշակույթի գործիչների պանթեոնում, ինչից հետո Սահակյանի հարազատները որոշել են նրան հուղարկավորել Շահումյանի գերեզմանատանը։