Լոնդոնը կարող է միանալ «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գործողություններին. Time
Մեծ Բրիտանիան կարող է միանալ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի արշավին. գրում է Газета.Ru-ն՝ վկայակոչելով The Times-ը: Թերթը նշում է, որ նման որոշում բրիտանական իշխանությունները կարող են կայացնել հաջորդ ամիս:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել էր, որ բրիտանական բանակը չի մասնակցի Իրաքում ռազմական գործողություններին: