կարևոր
700 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-11-14 14:15
Աշխարհ

Փարիզն ու Լոնդոնը բանսարկություններ են անում ԱՄՆ-ի դեմ՝ ուկրաինական մառախուղի քողի տակ

Փարիզն ու Լոնդոնը բանսարկություններ են անում ԱՄՆ-ի դեմ՝ ուկրաինական մառախուղի քողի տակ
Եվրոպան կրկին բեւեռանում է եւ դաշինքներ ստեղծում - Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը նոյեմբերի 11-ին Փարիզում  էր, որտեղ բանակցություններ է վարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս այցը խորհրդանշական կոչում են եւ ինչ-որ տեղ եզակի: Մեծ Բրիտանիայի վարչապետը Ֆրանսիայի մայրաքաղաք է ժամանել Կոմպիենի զինադադարի՝ Առաջին համաշխարհային պատերազմում Անտանտի եւ Գերմանիայի միջեւ ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի 106-ամյակին, որը ազդարարել է Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի վերակազմավորմն վերաբերյալ հետագա խաղաղ կոնֆերանսների մեկնարկը: Մինչ Ստարտերն ու Մակրոնը՝ վերջին անգամ Ֆրանսիայում այդ օրը հանդիպել են միայն Ուինսթոն Չերչիլն ու Շառլ դը Գոլը՝ 1944 թ-ին:

Եերկու առաջնորդների ներկա բանակցություններին անցյալի ստվերների քողն է պարուրվում։ Հաղորդվում է՝ նրանք քննարկել են ուկրաինական հակամարտության ընթացքն ու Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրվելու համատեքստում: Հանրապետականի ռեւանշը քամոտ ներշնչումներ փոխանցեց Ֆրանսիայի նախագահի առագաստներին, որը պաշտպանում է Եվրամիության ռազմավարական ինքնավարության գաղափարը, ինչը ենթադրում է, առաջին հերթին, նրան ՆԱՏՕ-ից ազատելը եւ սեփական հզոր բանակի ու ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծումը։ Բրիտանական պաշտպանական հետազոտությունների թագավորական միացյալ ինստիտուտի տնօրեն Կարին ֆոն Հիպելը, մեկնաբանելով Սթարմերի եւ Մակրոնի հանդիպումը, ասում է․ «ԱՄՆ-ն այլեւս հուսալի գործընկեր չի լինի ոչ մի եվրոպական երկրի, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի համար, ուստի շատ կարեւոր է հնարավորինս շատ կամուրջներ կառուցել եւ պլանավրել իրադարձությունների զարգացման սցենարները, այդ թվում՝ որոշել, թե որտեղ ճնշում գործադրել ամերիկացիների վրա տարաձայնությունների դեպքում»:

Փաստորեն, Փարիզն ու Լոնդոնը ինտրիգաներ են պատրաստում ԱՄՆ-ի դեմ՝ ուկրաինական մառախուղի քողի տակ։ Արեւմտյան առաջատար լիբերալ պարբերականները ժամանակ առ ժամանակ հրապարակում են Ուկրաինայի վերաբերյալ «Թրամփի ծրագրի» տարբեր վարկածներ, կազմում ընտրված նախագահի եւ նրա գործընկեր Ջեյմս Վենսի ինչ-որ արտահայտություններից եւ սեփական ենթադրություններից։ Ընդհանուր է այն, որ այդ «ծրագրերը» վերադառնում են Կոմպիենի զինադադարի հետեւանքներին, երբ Եվրոպան եւ Մերձավոր Արեւելքը Ռուսաստանի բացակայության պայմաններում բաժանած դաշնակիցները այդ ժամանակ պարտված Գերմանիայից նոր հրեշ դարձրին, որը մի քանի տասնամյակ անց սանձազերծեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Ազատական պարբերականների կողմից առաջարկվող ներկայիս նախաձեռնությունները տանում են նույն ճանապարհով։ Նրանք Ուկրաինայից չարացած ռեւանշիստական կազմավորում են պատրաստում, որը պատշաճ պոմպացիայի դեպքում որոշ ժամանակ անց կփորձի Արեւմուտքին ներքաշել Մոսկվայի հետ ուղիղ մարտական գործողությունների մեջ։

Այս իրավիճակում քննարկումներն ընթանում են ԱՄՆ-ի դերի շուրջ. ամերիկացիները կմնա՞ն Եվրոպայում, թե՞ ոչ։ Ըստ ամենայնի՝ Մակրոնը ելնում է այն ենթադրությունից, որ ոչ, եւ առաջարկում է Լոնդոնին զոհաբերել «տրանսատլանտյան հարաբերությունները»: Թվում է, թե նման մոտեցում է որդեգրել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, որը վերջերս հայտարարել է Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Հյուսիսային Եվրոպայի երկրների եւ Մերձբալթյան հանրապետությունների մասնակցությամբ դաշինք ձեւավորելու ցանկության մասին՝ անվտանգության եվրոպական նոր ճարտարապետությունը որոշելու համար, մասնավորապես՝ շարունակել առանց Վաշինգտոնի աջակցել Կիեւի ռեժիմին Ռուսաստանի հետ դիմակայությունում: Սակայն կոշտ գծի կողմնակիցներն ունեն ընդդիմախոսներ։ Բուդապեշտը կարծում է, որ առանց ԱՄՆ-ի Եվրոպային ոչինչ չի հաջողվի, իսկ Թրամփի վերընտրությունը «միանգամայն նոր իրողություն է ստեղծում ոչ միայն Եվրոպայում, այլեւ աշխարհում»: Այս խորապատկերին դատողություններ են հայտնվում Թրամփի, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի եւ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հնարավոր «զարմանալի միության» մասին, որը «կարող է նշանակել Ռուսաստանի դեմ պայքարում Ուկրաինային հետագա աջակցության հույսերի վերջ»:

Բրիտանական The Independent թերթի հետ զրույցում Սուրբ Աթոռում Հունգարիայի դեսպան Էդուարդ Հաբսբուրգը հայտարարել է՝ հավանականություն կա, որ Հռոմի պապը «կաջակցի խաղաղության համաձայնագրին, որին դեմ են ՆԱՏՕ-ի մյուս բոլոր արեւմտյան դաշնակիցները»: Դիվանագետը հիշեցրել է․ «վերջին տարիներին Հունգարիան միայնակ պայքար էր մղում Ուկրաինայում անհապաղ հրադդարի եւ խաղաղության համար, միակ դաշնակիցը Ֆրանցիսկոս պապն էր»: Սակայն ԱՄՆ ընտրություններից հետո Բուդապեշտին եւ Վատիկանին «կմիանա նոր դաշնակից՝ Դոնալդ Թրամփը»։ Բանն այստեղ ոչ այնքան Ուկրաինայում է, որքան եվրոպական հանրակցության զարգացման այլընտրանքային ծրագիր ներկայացնելու փորձի մեջ։ Այս տարվա հունիսին Հաբսբուրգը այն ուրվագծում էր նույն The Independent-ին տված հարցազրույցում։ Նա մեկնաբանել է այն վմիտքը, որ ԵՄ-ն փորձում է «վերստեղծել» իր ընտանիքի կայսրության լավագույն կողմերը՝ միավորելով մրցակից երկրներին մեկ հովանու ներքո:

«Ես եւ համաձայն եմ, եւ համաձայն չեմ», – պատասխանելէ դեսպանը: - Ես համաձայն եմ, որ Եվրամիության գաղափարը հենց սա է. մի խումբ երկրներ, որոնք միասին աշխատում են ավելի մեծ բանի համար, բայց Սրբազան Հռոմեական կայսրության եւ Ավստրո-Հունգարական կայսրությունների միջեւ տարբերությունն այն է, որ նրանք ծաղկում էին սուբսիդիարության գաղափարի վրա (հարգանք ազգային ինքնիշխանության եւ ինքնության նկատմամբ): ԵՄ-ում, տեսնում եմ, այն զգում է ցենտրալիզմի գայթակղությունը, ցենտրալիզմի ուժեղ գայթակղությունը, բյուրոկրատական ապարատի գործողությունները, որոնք փորձում են հնարավորինս շատ իշխանություն քաշել կենտրոն՝ հեռու ցածր մակարդակներից։ Հունգարիան դա զգում է ամեն անգամ, երբ Բրյուսելը փորձում է միջամտել մեր սեփական օրենսդրությանը եւ մեր սեփական գործերին»:

«Ռազմավարական ինքնավարության» կողմնակիցների թիմի կազմում խաղում է Եվրահանձնաժողովի եւ Եվրոպական խորհրդի ներկայիս ղեկավարությունը։ Նա Օրբանին մեղադրում է «ԵՄ-ի հանդեպ անվստահության եւ Ռուսաստանի հանդեպ խանդավառության մեջ»։ ԱՄՆ-ի հնարավոր մուտքը Բուդապեշտի կողմը կուժեղացնի ներքին բաժանումն ու բեւեռացումը Եվրոպայում, ինչը երեւում է Փարիզի, Լոնդոնի եւ Վարշավայի ակտիվացումից: Ի դեպ, շատ բան կախված կլինի Գերմանիայից։ Բեռլինն առայժմ ինքն իրեն հեռացրել է համաշխարհային արտաքին քաղաքականությունից եւ կենտրոնացել ներքին գործերի վրա։ Բայց դա երկար չի տեւի, նոր գերմանական կառավարությունը ստիպված կլինի գրավել այս կամ այն կողմը:

 

Ստանիսլավ Ստրեմիդլովսկի

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի