|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր՝ հունիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի փողոցում գտնվող Գիտահետազոտական ինստիտուտի տարածքում կատաղած շունը հարձակվել և վնասել է երեխային, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՏԿԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17-րդ ջոկատը՝ հրամանատարի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ կատաղած ավչարկա տեսակի շունը Գիտահետազոտական ինստիտուտի տարածքում հարձակվել և վնասել է, Երևանի բնակիչ 8-ամյա Գագիկ Մադաթյանին, իսկ ինստիտուտի պահակը 58-ամյա Բաբկեն Արզումանյանը նկատելով շանը հետ է քաշել և ահազանգել փրկարարներին: Երեխան տեղափոխվել է Մուրացանի բժշկական կենտրոն: Կատաղած շանը ներարկել են քնաբեր, որից հետո տեղափոխել վանդակ:
Մանրամասները` այստեղ: