Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության`Բինգյոլից պատգամավոր Հիշյար Օզսոյին թույլ չեն տվել մտնել Բինգյոլի համալսարան և հանդիպել ուսանողների հետ:
Ըստ Demokrathaber-ի՝ համալսարանի ղեկավարությունը, որպես պատրվակ, նշել է, որ նախօրոք պայմանավորվածություն չի եղել:
Պատգամավորը ստիպված է եղել ուսանողների հետ հանդիպել համալսարանի ճաղավանդակներից դուրս:
«Ես էլ ակադեմիկոս եմ և աշխարհի տարբեր տեղերում աշխատել եմ, նման սկանդալի չեմ հանդիպել: Այս ճաղավանդակները Թուրքիայի իրական պատկերն են: Մարդկանց երկաթե վանդակի մեջ էլ դնեն, նրանք իրենց մտքերը բարձրաձայնելու են»,-հայտարարել է պատգամավորը: