Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կվերաբերվի, եթե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշի վերադառնալ քաղաքականություն, ասաց. «Ես որևէ մեկի վերադարձին դեմ չեմ: Ինչո՞ւ էին հեռացել, որ հիմա էլ պիտի վերադառնան: Թող միշտ էլ լինեն քաղաքական դաշտում և իրենց փորձը, գիտելիքներն ի նպաստ բերեն մեր երկրին, ժողովրդին»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ՀՅԴ-ն կսատարի՞ արդյոք Ռ. Քոչարյանին` վերադարձի դեպքում: Ռուստամյանը նախ հայտարարեց, որ Դաշնակցությունը սատարելու է իր մոտեցումներին, հետո հավելեց. «Սա է ամբողջ խնդիրը, երբ մենք մեր մոտեցումներով ենք ներկայանում, ասում ենք` երկրորդական է անձը, հետո պարզվում է, որ այդ մոտեցումներից որևէ մեկը պաշտպանում են, ու այդ ժամանակ մեզ ասում են` դուք դա արել եք, որ մտնեք կոալիցիա, կամ սրան-նրան պաշտպանելու համար եք սա մտածել»:
Ըստ ՀՅԴ պատգամավորի` ընդդիմադիր դաշտում կուսակցություններ կան, որ չեն ընդունում ՀՅԴ-ի յոթ կետերը, սակայն ուզում են համագործակցել:
«Ինձ համար ի՞նչ տարբերություն, որ այն քաղաքական ուժերը, որ չեն ընդունում մեր յոթ կետերը, բայց ասում են` քանի որ մենք ընդդիմության մեջ ենք, եկեք իրար հետ սերտ համագործակցենք: Սերտ համագործակցենք, որ ի՞նչ, որ մեկը գա, դառնա նախագահ ու հիմա էլ իրենի՞ց պահանջենք, որ անցնենք խորհրդարանական համակարգի: Թե այն բանաձևն են օգտագործում, որ մենք գանք, հետո անենք: Դա նմանվում է նրան, որ` թողեք մի քիչ նստեմ ես այս աթոռին, հետո հանեք աթոռը տակից»,- ասաց պատգամավորը: