Փոխարժեքներ
12 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.54 |
EUR | ⚊ | € 409.11 |
RUB | ⚊ | ₽ 4.1315 |
GBP | ⚊ | £ 490.12 |
GEL | ⚊ | ₾ 141.62 |
Հայաստանի համար դժվար կլինի մշտապես պահպանել երկակի քաղաքականություն։ Այս մասին «Իզվեստիայ»-ին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նա նշել է, որ ինչ-որ պահի Հայաստանը պետք է որոշում կայացնի։
Եվրամիության հետ մերձեցման գործընթացը թափ է հավաքում, սակայն Հայաստանը անդամակցության պաշտոնական հայտ դեռ չի ներկայացրել, «Իզվեստիայ»-ին հայտնել են Եվրահանձնաժողովից։
«Հայաստանում ընթացող քննարկումները ցույց են տալիս Եվրամիության գրավչությունն ու նրա արժեքները։ ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այնքան սերտ չեն եղել, որքան հիմա։ Վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկը և տասը միլիոն եվրոյի աջակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում դա ցույց տվեցին», - ասվում է հայտարարության մեջ:
Բրյուսելը խոստացել է նաև հայ գործընկերների հետ քննարկել եվրաինտեգրման մասին օրենքի նախագիծը։ Թեեւ ԵՄ-ին անդամակցության հարցը դեռ իրավական օրակարգում չէ, Հայաստանն արդեն գնում է դեպի միության հետ ավելի խորը գործընկերություն։ «Իզվեստիայ»-ի հոդվածում նշվում է, որ ԵԱՏՄ կանոնները թույլ չեն տալիս դրա անդամ երկրներին զուգահեռ մասնակցել այլ տնտեսական ասոցիացիաներին, որոնք ենթադրում են ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժ։ Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ, և հատկապես նրա անդամակցումը Եվրամիությանը, անխուսափելիորեն շահերի բախում կառաջացնի ԵԱՏՄ մյուս անդամների հետ։ Եթե հանրապետությունը դուրս գա միությունից, ապա բոլոր առևտրային ռեժիմները կվերանայվեն, այդ թվում՝ առանց մաքսատուրքի մուտքը ռուսական շուկա։ Ցավալի է լինելու ներկրվող հացահատիկի, կերի ու պարարտանյութերի թանկացումը, ինչը կհարվածի երկրի գյուղատնտեսության ոլորտին և սպառողական ծախսերին։