Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կառավարության' սեպտեմբերի 4-ին կայանալիք նիստի ընթացքում նախատեսվում է հավանություն տալ «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին և այն սահմանված կարգով ներկայացնել ԱԺ:
Օրենքի այս նախագծով, ընդհանուր առմամբ, նախատեսվում է օրենքում սահմանել «ֆինանսական երաշխիք» հասկացությունը, միաժամանակ սահմանվում է կազմակերպչի համար պարտավորություն՝ ապահովել 200 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ ֆինանսական երաշխիքի առկայություն, որը ապահովում է շահումային ֆոնդի խաղարկությունների ողջ ընթացքը և ուղղված է մասնակիցների շահերի պաշտպանության ապահովմանը, իսկ այդ պարտավորությունը խախտելու դեպքում պատասխանատվությունը լիցենզիայի կասեցումն է:
Սույն նախագիծը մշակվել է բազմակարծություններից խուսափելու և վիճակախաղերի կազմակերպման բնագավառի կարգավորման մեխանիզմների կատարելագործում նպատակով: Որովհետեւ «Վիճակախաղերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետի համաձայն` «վիճակախաղերի կազմակերպման» գործունեության լիցենզավորման հայտը մերժվում է, եթե հայտատուն բանկում չունի պետական տուրքի գումարի կրկնակի չափով երաշխիքային ավանդ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Վիճակախաղերի մասին» օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 987-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի «թ» ենթակետի համաձայն`, հայտին կից ներկայացվում է տեղեկանք' բանկում 200 միլիոն դրամի չափով երաշխիքային ավանդի առկայության մասին: Սույն որոշման մեջ նշված երաշխիքային ավանդը նախատեսված է եղել որպես երաշխիք շահումները վճարելու համար, սակայն օրենսդրությամբ հստակեցված չէ «երաշխիքային ավանդ» հասկացության նշանակությունը, ինչպես նաև նրա պահպանման և տնօրինման մեխանիզմերը:
Օրենքի փոփոխություններով կառավարությունն ակնկալում է հասնել վիճակախաղի մասնակիցների շահերի պաշտպանությանն ու վիճակախաղերի կազմակերպման բնագավառի բնականոն գործունեության ապահովմանը: