|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Պենտագոնը պատրաստվում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համար վերանայել «Իսլամական պետության» դեմ պայքարի` ԱՄՆ-ի ռազմավարությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ շտաբների պետերի կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը. հայտնում է Росбалт-ը:
Ըստ նրա` նման ցանկություն հայտնել է նորընտիր նախագահը: Դանֆորդը նաեւ նշել է, որ հանդիպել է Թրամփի անցումային թիմի ներկայացուցիչների հետ և մտադիր է շարունակել շփումները մի քանի շաբաթ: Նա, սակայն, չի բացահայտել անցումային թիմի հետ երկխոսության մանրամասները: