Փոխարժեքներ
21 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Մայիսի 23-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ, Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Նախարարները շնորհավորեցին միմյանց արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ նշանակվելու և վերանշանակվելու կապակցությամբ՝ վերահաստատելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների առավել ընդլայնման և խորացման շարունակականության ուղղությամբ շահագրգռվածությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում կարևորվեց մայիսի 14-ին Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած բովանդակային երկխոսությունը։
Նախարարները քննարկեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր, տարածաշրջանային և միջազգային խնդիրներ:
Հայ-ռուսաստանյան օրակարգի առավել հանգամանալից քննարկման, հարաբերություններն առաջ մղելու նպատակով Զոհրաբ Մնացականյանն ընդունեց մոտ ապագայում Մոսկվա այցելելու` Սերգեյ Լավրովի հրավերը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ միասին գործադրվող ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Նա ընդգծեց, որ գործընթացի հաջողության համար կարևոր է խաղաղությանը միտված մթնոլորտի առկայությունը։
ՀՀ ԱԳՆ