|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր թուրքական լրատվամիջոցներում լուրեր են տարածվել, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցանկանում է 2016 թվականին Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար դարձնել:
Ըստ Kanalahaber-ի՝ այդ մասին գրել է Takvim-ի լրագրող Էրգյուն Դիլերը և պնդել, որ Օբաման արդեն համոզել է Ռուսաստանին և Չինաստանին, սակայն ԱՄՆ պահպանողականները դեմ են Օբամայի այս նախաձեռնությանը:
Թուրք լրագրող վստահեցնում է, որ եթե Օբաման առաջադրի Գյուլի թեկնածությունը` որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, վերջինս անկասկած կընտրվի, ինչը շրջադարձային կլինի, քանի որ առաջին անգամ մուսուլմանը կդառնա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար: