|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Մոսկվայի տանը ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական Սերգեյ Ավերչենկոյին խոստացել է այսուհետ ավելի ուշադիր լինել Հայաստանում Վլադիմիր Պուտինի հանդեպ հանդուրժողական վերաբերմունք ձեւավորելու գործում:
Ըստ «Ա1+»-ի` երեկ դեսպանության խորհրդականը ԱԱԽ քարտուղարին դժգոհել է, թե հայկական մամուլում «թեթեւ հեգնանք է նկատել Պուտինի` նախագահի թեկնածու առաջադրվելու մասին նորության կապակցությամբ»: Ավերչենկոն զգուշացրել է, որ «Պուտինի նախագահ դառնալը կարեւոր է Հայաստանի համար»:
Արթուր Բաղդասարյանը նշել է, որ պետությունը չի վերահսկում տպագիր մամուլը, սակայն «հաշվի առնելով Ձեր ցանկությունները, կտեսնենք, թե հավելյալ ինչ կարելի է անել, որպեսզի մամուլն առավել էֆեկտիվ ներկայացնի դա»:
© 2026 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։