Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանի՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի պաշտոնում նշանակմամբ լուծվում է նաև ոստիկանության պետի մեկ այլ տեղակալ՝ Գագիկ Համբարձամյանի հարցը: Վերջինս, բացի ոստիկանության պետի տեղակալ լինելուց, նաև քննչական վարչության պետն է, բայց քննչական վարչությունը լրիվությամբ տեղափոխվում է Աղվան Հովսեփյանի ղեկավարած Քննչական պետական կոմիտե, և Համբարձումյանը ոստիկանությունում մնում է առանց ոլորտի: Ասում են, որ ոչ Հովսեփյանն է ուզում, որ Համբարձումյանը դառնա իր տեղակալ, ոչ էլ Համբարձումյանն է ուզում հեռանալ ոստիկանությունից: Չի բացառվում, ուրեմն, որ Օսիկյանի տեղը ոստիկանության պետի նոր տեղակալ չնշանակվի, և Համբարձումյանը ստանձնի նրա գործառույթները: Առայժմ անորոշ է մնում ՔԿՎ նախկին պետ Հայկ Հարությունյանի ճակատագիրը: Ասում են, նա կարող է դառնալ ԱԽՔ»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: