|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Եթե նախորդ տարի դիլիջանյան հանգստի ժամանակ աչքի էր զարնվում ոչ կենտրոնական փողոցների անխնամ վիճակը, ապա այս տարի, որքան էլ ցավալի է, բառի բուն իմաստով, աղբի մեջ էր լճափը:
Դիլիջան մտնողին առաջինը դիմավորում է արհեստական գողտրիկ լիճը, որի ջուրը մամռակալած էր: Թեև ազնվության համար պիտի նշենք, որ արհեստական սպիտակ կարապներ էին տեղադրել, սիրուն ներկել: Լճի եզրերին բազրիքներ էին ավելացրել, որոնք նույնպես խնամքով ներկված էին: Լճի շուրջբոլորը նոր նստարաններ էին տեղադրված` «Դիլիջան» մակագրությամբ: Այո, նստարանները նոր էին, բայց դրանց նոր ու հին լինելն իրականում եղանակ չէր փոխում, քանի որ դրանց տակն ու շուրջբոլորը անասելի քանակությամբ աղբ էր լցված:
Եվ այսքանից հետո խոսում ենք զբոսաշրջության զարգացման մասին...
