Փոխարժեքներ
21 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.31 |
EUR | ⚊ | € 412.82 |
RUB | ⚊ | ₽ 4.4703 |
GBP | ⚊ | £ 498.68 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է . «Ոստիկանության Կենտրոնականի բաժնի նախկին շենքի սենյակներից մեկում, որի լոաամուտները նայում են դեպի բակ, արխիվային տասնյակ անձնագրեր են լցված գետնին: Սենյակի լուսամուտը ջարդած է, անձնագրերը բաց վիճակում են, և անգամ անզեն աչքով հնարավոր է կարդալ քաղաքացիների անձնական տվյալները անուն-ազգանուն, ծննդյան տարեթիվ, գրանցման հասցե և այն ամենը, ինչ նշվում է անձնագրում: Ավելին՝ նախօրեին այդ անձնագրերը թափված էին անմիջապես պատուհանագոգին, և ցանկացած մեկը, ով կանցներ բակով, հնարավորություն ուներ տասնյակներով վերցնել առանց ոստիկանության նշված բաժնի նախկին տարածք ոտք դնելու:
Հ.Գ. Չենք կարող բացառել, որ սրանք այն կեղծ անձնագրերն են, որ ինչպես խոսվում է Հայաստանում, օգտագործվում են ընտրությունները կեղծելու, գոյություն չունեցող ընտրողներ ստեղծելու համար: Բոլոր դեպքերում՝ կարծում ենք, ՀՀ ոստիկանությունը պետք է հստակ պատասխանի, թե սրանք ինչ անձնագրեր են և ինչո՞ւ են այսպես, աղբի նման թափված լքված շենքի հատակին»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։