Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«ԱԺ-ում անգամ պատգամավորներ կան, որոնք ամնիստիայի տակ են ընկել ու ազատվել ավելի լուրջ արարքների համար. ի՞նչ անենք` արտաքսենք Սևակին Հայաստանից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ՀՊՏՀ-ի ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանի` բուհի պրոռեկտոր նշանակվելուն:
Հիշեցնենք, որ Սևակ Խաչատրյանն աչքի էր ընկել ՀՀ քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսություն պաշտպանության ժամանակ իր անհարկի պահվածքով:
Աշոտյանը նշեց նաև, որ նախարարությունը չի միջամտում բուհերի կադրային քաղաքականությանը: «Այո, եղել են դեպքեր, երբ մարդիկ իրենց ճիշտ չեն դրսևորել, որի համար ներողություն են խնդրել: Ի՞նչ անենք, ամբողջ կյանքում հետապնդե՞լ նրան: Չեմ հասկանում մաղձը, որ չեն կարողանում ներել այդ տղային: Ի՞նչ է, նա ամբողջ կյանքում պետք է գործազո՞ւրկ լինի»,- ասաց նախարարը:
Աշոտյանը խորհուրդ տվեց նաեւ «զբաղվել լուրջ լրագրությամբ»: «Խորամանկությունները չեն անցնում»,- ասաց նա` կոչ անելով բոլոր նրանց, ովքեր ինչ-ինչ անվայելուչ արարքներ են արել, ներողություն խնդրել: