կարևոր
1246 դիտում, 7 ամիս առաջ - 2023-09-22 09:01
Հասարակություն

Հայտարարել եմ գործադուլ. Բրյուսովի պրոռեկտոր

Հայտարարել եմ գործադուլ. Բրյուսովի պրոռեկտոր

Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ուսանողներ,

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԻ ապօրինի հրամանով ես աշխատելու եմ որպես պրոռեկտոր մինչև 2023թ. Նոյեմբերի 9-ը։ Ուստի, հաշվի առնելով Արցախում ստեղծված վիճակը, վաղը հայտարարում եմ գործադուլ, քանի որ ստեղծված իրավիճակում բարոյական չեմ համարում աշխատելը։ Նույնը կոչ եմ անում անել նաև Արցախով մտահոգված բոլոր գործընկերներիս։ Սիրելի՛ ուսանողներ, եթե որևէ մեկը փորձի բռնանալ Ձեր ազատ կամքին կամ վախեցնի բացակայով, խոստանում եմ ոչ միայն պատժել, այլ նաև հանրայնացնել տվյալ աշխատակցի անունը և հանրության առաջ խայտառակել նրան։ Չվախենա՛ք ոչ մեկից և բացակա ստանալուց։ Այսօր մեր քույրերն ու եղբայրներն են ցեղասպանվում Արցախում, ինչի համար կարծում եմ՝ աշխարհը շուռ չի գա, եթե մի քանի բացակա ունենաք։

Ցոլակ Ակոպյան

Բրյուսովի պրոռեկտոր