կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-23 14:23
Սպորտ

«Արարատ»-ը պայմանագիր ստորագրեց 2 արտասահմանցի ֆուտբոլիստի հետ

«Արարատ»-ը պայմանագիր ստորագրեց 2 արտասահմանցի ֆուտբոլիստի հետ
Մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը «Արարատ»-ի կազմը համալրեցին ևս երկու ֆուտբոլիստներ: 30-ամյա սերբ ձախ պաշտպան Զդրավկո Կովաչևիչը նախկինում հանդես է եկել Սերբիայի «Բանատ», «Հայդուկ» (Բելգրադ), «Ռադնիչկի» (Նովա Պազովա), ՕՖԿ և «Դինամո» (Պանչևո), ինչպես նաև`չեխական «Բռնո» թիմերի կազմում: 26-ամյա ամերիկացի հարձակվող Դերիլ Օդոմը (լուսանկարում) խաղացել է բրազիլական «Սանտա Կրուզ», «Մակաե» և «Տիմբաուբա» թիմերում: Տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: