|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Բարձրագույն խմբի չորրորդ տուրի խաղից առաջ «Ուլիս»-ը երկու խաղացողի հետ պայմանագիր է ստորագրել: Թիմի կազմում այսուհետ հանդես կգան վրացի Դավիթ Խուրցիձեն և սլովենացի Ալեքսանդր Կորեն: Այս երկու ֆուտբոլիստների հետ այսօր երեւանյան ակումբը պայմանագիր է ստորագրել:
Դավիթ Խուրցիձեն կիսապաշտպան է, նա հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում: 21-ամյա ֆուտբոլիստը բանակայինների կազմում մասնակցել է նաև Չեմպիոնների լիգայի երիտասարդական մրցաշարի հանդիպումների: Խուրցիձեն մինչև «Ուլիս» տեղափոխվելը վարձավճարով հանդես էր գալիս Քութայիսիի «Տորպեդոյի» կազմում: Այսօր՝ օգոստոսի 21-ին, ԲԿՄԱ-ի և «Ուլիսի» ներկայացուցիչները պայմանագիր ստորագրեցին, որից հետո վրացի ֆուտբոլիստը դարձավ «Ուլիս»-ի լիարժեք խաղացող:
«Ուլիս»-ի կազմը համալրել է նաև սլովենացի 22-ամյա հարձակվող Ալեքսանդր Կորեն: Այսօր ֆուտբոլիստը արդեն մասնակցել է թիմի մարզմանը, որից հետո էլ նրա հետ ստորագրվել է պայմանագիրը: Կորեն մինչև «Ուլիս» տեղափոխվելը հանդես է եկել Ֆրանսիայի CFA լիգայում(Ֆրանսիայի՝ նշանակությամբ 4-րդ լիգա):