Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրացի կիսապաշտպան Օթար Չափիձեն մեկ տարվա պայմանագիր է կնքել «Միկա»-ի հետ և հարցազրույց տվել ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջին:
- Ի՞նչ կասես նոր թիմիդ մասին:
-Առաջին հերթին պետք է ասեմ, որ «Միկա»-ն լավ մարզիչ և մարզչական լավ անձնակազմ ունի: Ֆուտբոլիստներն էլ շատ լավն են, նրանց համագործակցությունը խաղադաշտում նույնպես շատ լավն է, ես սիրում ես այս թիմը, այս մարզադաշտը: Մարզումային ծրագիրը նույնպես հետաքրքիր է: Ես ուզում եմ խաղալ այս թիմի կազմում: «Միկա»-ն պետք է հանդես գա Եվրոպա լիգայում և կարծում եմ,որ «Սպլիտի» հետ մեր թիմը լավ հնարավորություններ ունի դրական արդյունք գրանցելու, հաղթելու համար, որպեսզի հանդես գա որակավորման երկրորդ փուլում:
-Կնքածդ մեկ ամյա պայմանագրից գո՞հ ես:
-Այո, գոհ եմ, մեկ տարին շատ լավ ժամանակահատված է, թե՜ իմ և թե՜ «Միկայի» համար:
-Ուրա՞խ ես, որ «Միկա»-ի մի մասնիկն ես դարձել:
-Այո, այո շատ ուրախ եմ, նախկինում ես խաղացել եմ Բելառուսում, Վրաստանում: Բայց, ցանկանում եմ, բարելավել խաղս հենց այստեղ, և առաջ գնալ, ինչու ոչ նաև երկարաձգել պայմագրիս ժամկետը «Միկա»-ի հետ:
-«Միկան» Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում մրցելու է «Սպլիտի» դեմ, ի՞նչ կասես այդ մասին:
-«Սպլիտը» շատ լավ թիմ է, բայց խաղը ցույց կտա, թե ով է լավագույնը, այնտեղ խաղում է չորս բոսնիացի, մեկ սերբ, և մեկ սևամորթ հարձակվող, ով կարծեմ կամերունցի է: Ճիշտ է, «Սպլիտի» հետ առաջին խաղին ես չեմ մասնակցի, բայց երկրորդ խաղին հնարավոր է, որ ինձ խաղաժամանակ տրամադրեն: Մենք կարող ենք արդյունքի հասնել, բայց խաղը ցույց կտա: Մենք կարող ենք անել դա…
-«Միկայի» երկրպագուներին, ի՞նչ կասես:
-Ես լսել եմ, որ Հայաստանի առաջնության խաղերում, ֆուտբոլասերները ամենից շատ հենց «Միկա»-ի խաղերին են գալիս, որը շատ լավ է: Եթե երկրպագուները գալիս են մարզադաշտ, ապա դա նշանակում է, որ թիմը լավն է, և հանդես է գալիս առավելագույն նվիրվածությամբ: