կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-30 19:23
Սպորտ

«Ալաշկերտ»-ը մեկամյա պայմանագիր է կնքել 4 ֆուտբոլիստի հետ

«Ալաշկերտ»-ը մեկամյա պայմանագիր է կնքել 4 ֆուտբոլիստի հետ

 

«Ալաշկերտ» ակումբը մեկամյա պայմանագիր է  ստորագրել չորս ֆուտբոլիստի հետ։ Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, թիմ է   հրավիրվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը։ Վերջինիս տրանսֆերային իրավունքները պատկանում էին Չեխիայի Պլզեն քաղաքի «Վիկտորիա »  ակումբին։ Ֆուտբոլիստը փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը «Վիկտորիա»-ի հետ և այս մրցաշրջանում կպաշտպանի «Ալաշկերտ»-ի գույները''։ Մեր ակումբը համալրել են նաև Էդգարի կրտսեր եղբայրը՝ Գոռը, և պաշտպան Արման Հովհաննիսյանը։ Վերջիններս նախորդ մրցաշրջանում հանդես էին գալիս «Փյունիկ»-ում։ «Ալաշկերտ»-ի չորրորդ ձեռքբերումը Տիգրան Գրիգորյանն է, ով, ըստ էության, վերադարձել է հարազատ ակումբ։