|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
«Փյունիկ»-ի կազմը համալրել են ամերիկացի ֆուտբոլիստներ Ջոն Լանդա Մատկինը և Էդգար Գոնսալեսը, ովքեր արդեն մարզվում են թիմի հետ:
28-ամյա հարձակվող Ջոն Մատկինը ներկայացնում է Գուամի ազգային հավաքականը, որտեղ իր վերջին հանդիպումն անցկացրել է հուլիսին` խաղալով Մոնղոլիայի ընտրանու դեմ:
«Փյունիկ»-ի հետ պայմանագիր ստորագրած 22-ամյա կենտրոնական կիսապաշտպան Էդգար Գոնսալեսը ժամանել է Լոս Անջելես Միսիոներոսից:
Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: