|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱՄՆ-ի իշխանությունները Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության օգնությամբ Դամասկոսին են փոխանցել իսլամիստների առաջնորդների գտնվելու վայրի մասին տեղեկություն: Այդ մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, հայտնում է բրիտանական The Independent պարբերականը՝ անանուն աղբյուրներին հղումով:
Ըստ թերթի՝ հավանաբար, հենց դա է պատճառը, որ սիրիական ավիացիան և հրետանին կարողացել են ճիշտ հարվածներ հասցնել ընդդիմադիրների շտաբերին:
«Եթե «Իսլամական պետություն» խմբավորման կողմից Հալեպի ամբողջ տարածքը գրավելու սպառնալիք հայտնվի, որի դեպքում ամբողջական վերահսկողություն կհաստատվի հակակառավարական զորքերի նկատմամբ, ԱՄՆ-ն, հավանաբար, ստիպված կլինի բացահայտ կամ գաղտնի աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, ում իրենք փորձում են տապալել»,-գրում է թերթը: