կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-23 09:50
Հասարակություն

Հովիկ Աբրահամյանն առաջիկայում մտադիր է զարկ տալ կադրային փոփոխություններին

Հովիկ Աբրահամյանն առաջիկայում մտադիր է զարկ տալ կադրային փոփոխություններին

«Կառավարության վերջին նիստին Հովիկ Աբրահամյանի անթաքույց զայրույթն իր ղեկավարած կաբինետի որոշ անդամների համար անհետևանք չի մնալու:

 

Կառավարության մեր աղբյուրները հայտնեցին, որ վարչապետի զայրույթը պայմանավորված է եղել մի քանի օր առաջ տեղի ունեցած իր և գործարարների հանդիպումով, ավելի ճիշտ՝ դրանից հետո որոշ գերատեսչություններում կատարած ուսումնասիրություններով: Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 15-ին Հովիկ Աբրահամյանը երկրորդ հանդիպումն էր կազմակերպել Հայաստանի գործարարների և հատկապես արտահանողների հետ, որպեսզի քննարկեն Ռուսաստանի շուկայի նոր բացված հնարավորությունները և մեծացնեն հայրենական արտադրանքի արտահանումը:

 

Գործարարները հանդիպման ընթացքում դժգոհել են, որ պատասխանատու գերատեսչություններն արտահանողներին չեն աջակցում ու գործարարների հետ ակտիվ չեն աշխատում, ինչից հետո Աբրահամյանը կարգադրել է ուսումնասիրել գերատեսչությունների և հատկապես տնտեսական բլոկի աշխատանքը, արդյունքում պարզվել է, որ դրանք իսկապես անգործության են մատնված։ Հովիկ Աբրահամյանն առաջիկայում մտադիր է կադրային փոփոխություններին զարկ տալ՝ փոխնախարարների, վարչության պետերի մակարդակով: Ասացին, որ հիմնական թիրախում մարդիկ են, ովքեր Տ. Սարգսյանի ժամանակ իրենց շատ ինքնավստահ ու պաշտպանված են զգացել»,–գրում է «Հրապարակ» թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում