կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-11 12:54
Քաղաքական

ԼՂ հիմնահարցի հետ կապված` ՌԴ-ն զարկ է տալիս այն քաղաքականությանը, որտեղ չեն լինի հաղթողներ ու պարտվողներ

ԼՂ հիմնահարցի հետ կապված` ՌԴ-ն զարկ է տալիս այն քաղաքականությանը, որտեղ չեն լինի հաղթողներ ու պարտվողներ

Երեկ` Պուտին-Սարգսյան հանդիպման ժամանակ, նախագահ Սերժ Սարգսյանը հստակ մի բան ասաց` Հայաստանը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում իր դիրքորոշման մեջ որևէ տատանման էլեմենտ չունի. այսօր լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:

Նա նշեց նաև, որ երեկվա հանդիպման առաջնահերթ հարցն ապրիլյան պատերազմից հետո տարածաշրջանում սրացումների վերացման խնդիրն է եղել:

«Ռուսաստանը մի կողմից ուզում է անել ամեն ինչ, որ Ղարաբաղյան հարցի հետ կապված սրացումներ չլիներ, բայց, մյուս կողմից, միաժամանակ զարկ է տալիս այն քաղաքականությանը, որտեղ չեն լինի հաղթողներ ու պարտվողներ: Մենք ապրում ենք ո\'չ պատերազմ, ո\'չ խաղաղություն իրավիճակում և մշտապես անհանգստանալու կարիք ունենք: Սերժ Սարգսյանը հստակ մի բան էլ ասաց, որ, Ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված, պետք է վերադառնալ 1994-95թթ. վիճակին, և հնարավոր չէ ապրել հետևանքների հետ` մի կողմ դնելով պատճառները, ուստի Ղարաբաղյան հիմնահարցի լուծման համար ինքնորոշման իրավունքը պետք է գերակա լինի»,- ասաց Բեքարյանը:

Նա հավելեց նաև, որ բանակցային գործընթացը ճոճանակ է, և ժամանակ առ ժամանակ այս կամ այն պետության կողմը կարող է իջնել նժարներից մեկը: