Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կրպակից ծխախոտ էի գնում, երբ կրպակին 40-ին մոտ մի տղամարդ մոտեցավ ու կրպակի լրագրավաճառ կնոջն ասաց.
-Ներող կլինես, մորքուր ջան, էն, որ կրպակներ կան, որ թերթ են ծախում, էս էդ կրպակներից ա՞:
-Հա,ասաց կինը,- թերթի կրպակ ա:
-Այսինքն՝ թերթ եք ծախում:
Թերթ, ամսագիր, ծխախոտ, թե պետք ա՝ հեռախոսդ էլ կարաս լիցքավորես:
-Չէ, ինձ գիտե՞ս ինչ ա պետք, մորքուր ջան, էն, որ Գագիկ Բեգլարյանին հանել են, է~, դրա մասին ունե՞ս:
-Չէ, ասաց մորքուրը: -Բոլոր թերթերը վաճառվել են:
Տղամարդը, որ իր կենսագրության մեջ առաջին անգամ էր թերթ առնելու, եւ չկար, որ առնի՝ «մանթո» ընկավ.
-Հա՞, բա ես էլ եկել էի թերթ առնեի, ասեցին՝ թերթում ավելի շատ բան կլինի գրած, քան թե...
Տղամարդը գլխահակ հեռացավ: Ես ու «մորքուրը» նայեցինք իրար ու ժպտացինք: Թերթավաճառ կինն ասաց, որ առավոտվանից այդպիսի շատ մարդիկ են եկել ու գնել իրենց կյանքի առաջին թերթը: Շատերն էլ, ընթերցանության նյութ չգտնելով, ձեռնունայն են գնացել: Այն, ինչ չկարողացավ անել մշակույթի նախարարության «Դարձ առ գիրք» փառատոնը, մի օրում արեց Գագիկ Բեգլարյանն իր հրաժարականով: