կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-10 19:50
Քաղաքական

Գևորգ Կուտոյանը ուղերձ է հղել

Գևորգ Կուտոյանը ուղերձ է հղել

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը ծառայության աշխատակիցներին ուղղված  ուղերձ է հղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում մասնավորապես ասված է.  

«Պարոնա՛յք գեներալներ և սպաներ, սիրելի՛ վետերաններ, հարգելի՛ գործընկերներ

Ազգային անվտանգության մարմինների հիմ­նական խնդիր­ներն են եղել ինքնիշխա­նու­թյան,  պետա­կան սահման­ների անձեռնմխելիության, տա­րած­քա­յին ամբողջա­կա­նու­թյան, սահմանադրական կարգի, քա­ղա­­քացիների իրավունքների, ազա­տու­­թյուն­­ների և օրինական շահերի ապահովումը, հանրապետության պաշտ­պա­­նու­նակու­թյան ամրապնդումը։

Վերջին օրերի ընթացքում իմ պաշտոնավորումը պայմանավորված է եղել բացառապես այդ խնդիրների լուծման բնականոն շարունակականությունն ապահովելու և երկիրը ներքին ու արտա­քին մարտահրավեր­նե­րից զերծ պահելու անհրաժեշտությամբ, ինչն էլ Ձեր անմնացորդ հայ­րե­նա­սի­րու­թյան և պատաս­խա­նատվության բարձր զգացումի շնորհիվ կարողացել ենք պատ­վով կատարել:

Այժմ հեռանալով Ազգային անվտանգության ծառայության տնօ­րե­նի պաշտոնից՝ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր համատեղ ծառայության և իմ նկատ­մամբ ցուցա­բե­րած վստահության համար, միաժամանակ լիահույս եմ, որ ունենալով հատուկ խառնվածք և հաստա­տուն կամք, հետայսու ևս կշարունակեք արդար և անկողմնակալ իրականացնել լիազորու­թյունները, ազնիվ և բարեխիղճ կատարել ծառայո­ղա­կան պարտականությունները։ 

Հույսով եմ նաև, որ մեր բոլորի տեսլականը՝ Ազգային անվտանգության ծառայությունը դարձ­­նել ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում լավագույն հատուկ ծառայու­թյուն­նե­րից մեկը, իրատեսական է, քանզի Ծառայության կուռ և բանիմաց անձնակազմն իր տքնա­ջան աշխատանքով ունակ է լուծել հա­մակարգի առջև ծա­ռա­ցած ցանկացած հիմ­նախնդիր։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրա­պե­տության երրորդ Նախագահին՝ իմ նկատմամբ ցուցաբերած անվերապահ վստահության և մեր պետականության ամրապնդման գործում Ազգային անվտանգության ծառայությանը մշտապես գոր­­ծուն աջակցելու համար։

Երախտիքիս խոսքն եմ հղում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և իրավապահ մարմինների իմ բոլոր գործընկերներին, ինչպես նաև այլ պե­տությունների գործընկեր հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին՝ ակտիվ համա­գոր­­ծակցության և փոխ­գոր­­ծակցության համար։

Հույսով եմ, որ Ազգային անվտան­գության մարմինների գործունեությունը, համակարգի աշխատակիցների մաս­նա­­գի­տա­կան բարձր պատրաստվածությունը, հմուտ և գրագետ աշխատան­­քը, ամենա­կարևո­րը՝ ան­մնա­ցորդ նվիր­ումը և պարտ­­քի բարձր գիտակցումն ի շահ մեր Հայ­րենիքի, մշտապես հարգանքի և արժանի գնահատանքի կարժանանան»։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին ստորագրել է Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը:

 
 

ՀՀ նախագահի մայիսի 10-ի հրամանաով Գեորգի Կուտոյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից: