|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Ռուսաստանի իշխանությունները հրահանգել են փակել ՌԴ-ում գործող անգլո-ամերիկյան դպրոցը: Սա, ըստ CNN-ի, ռուսաստանյան առաջին արձագանքն է` Միացյալ Նահանգների կողմից ՌԴ-ի դեմ կիրառվող նոր պատժամիջոցների դեմ:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ դպրոց էին հաճախում ՌԴ-ում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի դեսպանատների աշխատակիցների երեխաները:
Բացի այդ, ՌԴ կառավարությունն արգելել է օտարերկրյա դիվանագետներին այցելել տեղում գործող ԱՄՆ դեսպանատան հանգստյան տունը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ իշխանություններն ավելի վաղ հայտարարել են ռուսական մի շարք ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: Վերջիններս մեղադրվում են ամերիկյան քաղաքական ինստիտուտների դեմ կիբեր-հարձակումներ իրականացման համար: