|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մոսկվան դիտարկում է ուկրաինական բանակին «կետային պատասխան հարվածներ» հասցնելու հնարավորությունը, եթե Ռուսաստանի տարածքը շարունակվի գնդակոծվել Ուկրաինայի կողմից. գրում է Коммерсантъ-ը` վկայակոչելով աղբյուր Կրեմլում: «Մեր համբերությունն անսահման չէ»,- ասել է աղբյուրը:
Նշվում է, որ խոսքը լայնամասշտաբ գործողության մասին չէ, այլ կետային հարվածների` այդ դիրքերի վրա, որտեղից գնդակոծում են ռուսական տարածքները:
Երեկ` հուլիսի 13-ին, Ուկրաինայի տարածքից արձակված ականն ընկել է ՌԴ Ռոստովի շրջանի բնակելի տներից մեկի վրա: Մեկ մարդ զոհվել է, երկուսը` վիրավորվել: