|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Սևանում լուրեր են շրջում, որ իրենց քաղաքի հոգեբուժարանում տիրող անմխիթար վիճակը չի զիջում Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատին: Հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանի մասին էլ խոսում են, որ հատկացվող դեղորայքի մեծ մասն իրացնում է սեփական դեղատանը: Հոգեբուժարանը դեղորայքն ամբողջությամբ ստանում է պետպատվերով, հաստատությունն ունի միայն պետական ֆինանսավորում: Երեկ լսեցինք նաև Կարապետյանին, ով, բնականաբար, չհաստատեց տեղեկությունը, թեպետ սկզբում հումոր արեց ու չհերքեց. «Ճիշտ էլ ասում են՝ հոգեմետ դեղերը վաճառում եմ ժողովրդի վրա»:
Ապա զայրացավ. «Ասողը ղալաթ ա արել իրա մեծ ու փոքրի հետ, բա դուք հավատո՞ւմ եք»: Եվ երբ հիշեցրինք Վարդենիսի տուն-ինտերնատի արդեն նախկին տնօրենի նախադեպը, նետեց. «Նրան հանեցին, որովհետև ինքը բժիշկ չէր: Մեղվաբույծին ո՞նց էին բերել-դրել բժշկության մեջ: Այնտեղ պետք էր բժիշկ լինել»»,–գրում է «Հրապարակ» թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։