Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից կատարված ստուգման արդյունքներին վերաբերող փաստաթղթերը, որի շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվություն է պահանջվել նաև ՀՀ Առողջապահության նախարարությունից, այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ն 2014-2016թթ. ընթացքում 5 անվանում սննդամթերք ձեռք է բերել նախատեսվածից 553.900 ՀՀ դրամի չափով բարձր գներով։
Պարզվել է նաև, որ ձեռք է բերված և իրացված այդ սննդամթերքը սահմանված չափաբաժիններից ավելի է եղել ընդհանուր շուրջ 40մլն ՀՀ դրամի չափով: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2015թ. «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ն գրեթե ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ պետական բյուջեից, իսկ համապատասխան ֆինանսական միջոցները պետության կողմից կարող էր հատկացվել միայն սահմանված չափաբաժիններով հաշվարկված ծախսերի չափով: Այսինքն ՓԲԸ-ն չէր կարող ունենալ դրամական միջոցների ավելցուկ՝ սահմանված չափաբաժիններից ավել և սահմանված առավելագույն չափից բարձր գներով սննդամթերք ձեռք բերելու համար:
Բացի այդ, արձանագրվել է, որ ընկերությունը, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները, բանակցային ընթացակարգով, առանց հայտարարության, 2015թ. դեկտեմբերի 15-ին ձեռք է բերել գնումների պլանով չնախատեսված 18 մլն. ՀՀ դրամ արժողությամբ ավտոմեքենա: Համաձյան ՀՀ կառավարության 2008թ. հուլիսի 24-ի որոշման և դրա հիման վրա ՀՀ ֆինանսների նախարարի 2013թ. հոկտեմբերի 24-ի հրամանի՝ տվյալ դեպքում գնվող ավտոմեքենայի շարժիչի ծավալը չպետք է գերազանցեր 1,8 լիտր ծավալը, իսկ ձեռքբերման առավելագույն գինը սահմանված է 8.5 մլն. ՀՀ դրամը: Ընդ որում, պարզվել է, որ գնումը այս չափորոշիչներին համապատասխան իրականացնելու անհրաժեշտության մասին ընկերությունն զգուշացված է եղել ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի համապատասխան գրությամբ: Մինչդեռ Ընկերությունը, առանց անհրաժեշտության հիմնավորման, ձեռք է բերել 2,7 լիտր ծավալով «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենա՝ փաստորեն, նախատեսվածից 9.5 մլն. ՀՀ դրամով ավելի գնով:
Այսինքն ՓԲԸ-ի ծառայողներն իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և իրենաց կամ ուրիշ անձնանց օգտին են օգտագործել, ինչպես նաև վատնել են իրենց վստահված պետական միջոցները, որոնց արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 50մլն դրամի վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգոd դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: