|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Նորքի տուն-ինտերնատին» մատակարարվել է ՊՈԱԿ-ի և «Գալիմա» մատակարար ընկերության միջև կնքված գնման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող թթվասեր: Մատակարարված տարրաների պիտակների վրա նշված է եղել, որ արտադրանքը պատրաստված է կաթի փոխարինիչից: Այս մասին տեղեկացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Գալիմա» ընկերությունը պարտավորվել է 1-օրյա ժամկետում փոխարինել մատակարարված թթվասերը՝ տեխբնութագրին համապատասխանող ապրանքատեսակով:
Այս խմբաքանակի փոխարինման համար ևս «Գալիմա» ընկերությանը տրվել է մեկօրյա ժամկետ, որի խախտման դեպքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմելու է պայմանագրով նախատեսված պատժի միջոցներին: