Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են «Վարդենիս նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի կադրերի տեսուչի կողմից հոգեկան ֆունկցիաների խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը մասամբ գիտակցելու հնարավորությունից զրկված անձին աշխատանքային շահագործման ենթարկելու դեպքի հանգամանքները, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վարդենիս քաղաքի 65-ամյա բնակչուհին, հանդիսանալով «Վարդենիս նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի կադրերի տեսուչ, իր պաշտոնեական դիրքը օգտագործելով, «Թեթև աստիճանի մտավոր հետամնացություն և վարքային խանգարումներ F-70 սակավամիտ անձնավորություն» ախտորոշմամբ՝ նշված ՊՈԱԿ-ի բնակչուհուն նույն կազմակերպության տարածքում իր կողմից բացված մթերային խանութում առանց աշխատանքային պայմանագրի ընդունել է աշխատանքի՝ որպես վաճառողուհի, ով 2002-2018թթ. ընթացքում աշխատել է նշված խանութում շաբաթվա հինգ օրերին՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում, առանց ընդմիջման: 65-ամյա կինը, օգտվելով ՊՈԱԿ-ի բնակչուհու վիճակի խոցելիությունից՝ չի վարձատրել նրան՝ ենթարկելով աշխատանքային շահագործման:
Նախաքննությունն ավարտվել է, և մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել դատախազին: