| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կարեն Պետրոսյանին սպանելով` Ադրբեջանը հերթական անգամ ցույց տվեց իր վայրագությունը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Մոնթեի մարտական ընկեր, Արցախյան պատերազմի մասնակից Մարտիրոս Ժամկոչյանը:
Նա նշեց նաև, որ պետք չէ մոռանալ նաև, թե ինչպես Ադրբեջանը կացնահարեց մեր քնած սպային, իսկ այսօր էլ սպանում է անզեն մարդուն:
«Ծեծված խոսք է, բայց շատ տեղին` թուրքը մնում է թուրք: Թուրքն իր ինքնությունը, վայրագությւոնը միշտ էլ այս կերպ է ցույց տվել` կապ չունի, կրոնական, ազգային կամ մեկ այլ խնդրի հետ կապված: Հայը երբեք նման բան չի անի` մենք այսօր էլ երկու ադրբեջանցի գերի ունենք, չէ՞ »,-ասաց Ժամկոչյանը:
Նա հիշեց` Արցախյան պատերազմի օրերին, երբ իրենք կանչում էին հակառակորդին, որ զոհված զինվորների դիակները գան-տանեն, ադրբեջանցիներն ասում էին, թե` «դուք թաղեք նրանց` դուք լավ եք թաղում անում»: Այսինքն` Ժամկոչյանի կարծիքով` էլ ինչի մասին կարող է խոսք գնալ, երբ մարդ անգամ իր հայրենակցի հանդեպ է այդկերպ վերաբերվում: