կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-08 09:18
Առանց Կատեգորիա

Մինչ զինվորին սպանելը նրա վրա նռնակ են նետել դիրքում. մանրամասներ զինվորի մահվան դեպքից. «Ժողովուրդ»

Մինչ զինվորին սպանելը նրա վրա նռնակ են նետել դիրքում. մանրամասներ զինվորի մահվան դեպքից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ այս տարվա ապրիլի 4-ին ՊԲ զորամասերից մեկում սպանված ժամկետային զինծառայող Գարեգին Բաբակեխյանին կյանքից դիտավորությամբ զրկելու կասկածանքով ձերμակալվել է համածառայակիցը:

«Ժողովուրդ» օրաթերթին զինվորի մահվան դեպքից մանրամասներ են հայտնի դարձել. Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ մինչ Գարեգին Բաբակեխյանին սպանելը նրա վրա նռնակ են նետել ապրիլի 4-ին ՊԲ զորամասում:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահների մոտ հարուցված քրեական գործով նախնական տվյալներ են եղել, որ դիրքում նռնակ է պայթել: Ըստ նախնական վարկածի՝ Գարեգին Բաբակեխյանի մահվան գործով ձերբակալված ժամկետային զինծառայողը դիրքում հերթապահության ժամանակ մի ակնթարթ քնել է, որից հետո արթնացել է եւ տեսելնելով զինվորին՝ մտածել է, թե հակառակորդն է, ու նռնակը նետել է նրա ուղղությամբ:

Այդ զինվորը եղել է Գարեգին Բաբակեխյանը: Ավելի ուշ, տեսնելով, որ նռնակի պայթելուց վիրավորվել է իր ծառայակից ընկերը, մտածել է, որ նրան վիրավորելու համար իրեն են մեղադրելու, որոշել է հետքերը թաքցնելու համար կրակել նրա կզակից` այդպիսով տպավորություն ստեղծելով, թե, իբր, Գարեգին Բաբակեխյանը ինքնասպան է եղել:

Այժմ ձերբակալված ժամկետային զինծառայողը ասում է, թե նման բան չի եղել, սակայն դիրքում եղել են զինվորներ, որոնք, ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի, գործով կարեւոր վկաներ են եւ հարուցված քրեական գործով իրարամերժ ցուցմունքներ են տվել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։