|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Քեզնից ծնված ձագին ազգի զինվոր դարձրու։ Հայի արու զավակն իր ծնված վայրկյանից ունի մի մեծ վրեժ՝ մանկան փոքրիկ սրտում»․ ՀՀ վաստակավոր արտիստ, Արցախյան ազատամարտի մասնակից Արտաշես Ալեքսանյանը կրկին հանդես է եկել կոչով՝ համայն հայությանը։
«Ազգ, հայրենիք և պետություն․ Հայաստանը կլինի՞, թե՞ ոչ, դա կախված է մեզանից և մեր երիտասարդ սերունդներից։ Այո, այսօր մեր երիտասարդ սերնդի ձեռքում է գտնվում ազգի, հայրենիքի, պետության ճակատագիրը, նրանից է կախված ազգին վերածել թագավորի կամ թափառականի։ Այդ գիտակցությամբ ապրող սերունդը կարող է ծառայել իր ազգին, հայրենիքին և պետությանը՝ հավիտենականին։ Երբ նվիրումը դառնում է զանգվածային հոգեբանություն, ազգը մտրակում է իր նժույգը՝ դեպի հաղթանակ»,- ասում է ՀՀ վաստակավոր արտիստն ու կոչն ավարտում Եղիշե Չարենցի բանաստեղծական տողով․ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։
Մանրամասները՝ տեսանյութում․